Կատալոգ և կատեգորիաներ
- Քարտերի կառուցվածք
- Կատեգորիաներ
- SKU տրամաբանություն
- Բազմալեզու քոնթենթ
- Քոնթենթի QA
Իմ ուղին
Դեպի իքոմերս իմ ուղին սկսվել է հեռավոր 2016-ին։ SEO, CMS, eBay, Wildberries, Ozon, Domus... Հայաստանյան շուկան աճի համար բավական փոքր է, իսկական արահետ՝ բարձր մոլախոտերով, քարքարոտ, նեղլիկ։ Այդուհանդերձ, տեղական և դրսի շուկայի զուգահեռ փորձը օգնել է ձևավորելու այնպիսի ճանապարհ, որը թույլ է տալիս ոչ միայն տեսնել խնդիրներն ու խոսել դրանց մասին, այլև առաջարկել և ներդնել իրապես արդյունավետ պրոցես՝ օգտակար գործիքակազմով։ Ներկայումս էլ, լինելով օպերացիոն լիդ, ձգտում եմ իմ ունեցած ռեսուրսներն օգտագործել, որպեսզի առաջադրանքների կատարումը և քոնթենթի ձևավորումը ինքնանպատակ կազմակերպելու ձանձրալի և դեմոտիվացնող պրոցեսը վերափոխվի դռայվ հաղորդող աշխատանքային գործընթացի։

Իմ ուղին սկսել է ապրանքային քարտերի լրացումից՝ մինչև կատալոգի կառուցվածք, կայքի UI/UX տրամաբանական կառուցվածք, ստանդարտներ, AI-ինտեգրում աշխատանքային պրոցեսում և թիմի օպերացիոն կառավարում։
Իմ ուղին սկսել է տեխնիկական SEO-ից։
Մեկ տարի SEO-հմտություններ ձեռք բերելուց հետո 2017-ից մինչև 2020թ. հմտություններս զարգացրել եմ CMS կայքերի (WordPress, Tilda, Wix) ստեղծման և կառավարման գործում, փոքրիկ փորձառություն եմ ձեռք բերել սոցցանցերում քոփիրայթինգի և թարգեթինգի ոլորտում։
2020-2021թթ. որպես հիմնական ուղղություն եմ ընտրել իքոմերսը՝ ապրանքային քարտերի լրացումից մինչև կատալոգի կառուցվածք, կայքի UI/UX տրամաբանական կառուցվածք, ստանդարտներ, AI-ինտեգրում աշխատանքային պրոցեսում և թիմի օպերացիոն կառավարում։
Ճկուն լինելու և նորը սովորելու ձգտման շնորհիվ զուգահեռ զարգացնում եմ AI գործիքակազմով կայքերի ու թելեգրամ-բոտերի ստեղծման և ընթացիկ սպասարկման հմտությունները։
Ոչ հիմնական հմտությունների յուրացում՝ Next.js կայք-այցեքարտեր և թելեգրամ-բոտեր՝ psybooking_bot, fenixcenter_bot, sales_bot.
2025+ · Քոնթենթ-լիդ · Domus LLC
Մտածողություն և համակարգում
Կենտրոնացումը ոչ թե գործիքների վրա, այլ նախ համակարգ հավաքելու կարողության՝ քոնթենթ-աուդիտ, խնդրի ախտորոշում, ստանդարտների ներդրում, թիմի զարգացում, քոնթենթի ուժեղացում՝ SEO-ի, UI/UX-ի, անալիտիկ գործիքների հետ կապի միջոցով։
Մենթորություն և թիմի զարգացում
Մտածողություն և կառուցվածք՝ բովանդակային պրոցեսի արդյունավետության համար։
Ուղեցույցներ, չեքլիստեր և որակի վերահսկում
Օգնականներ, հրահանգներ, ավտոմատիզացիա և աուդիտ
ՁԵՎԱՉԱՓԵՐ ԵՎ ՀՏՀ
Մենթորությունը նախատեսված է քոնթենթ-մենեջերների և փոքր թիմերի համար, որոնք ուզում են դուրս գալ քաոսային աշխատանքից։
Կարող ենք աշխատել անհատական կամ թիմային հանդիպումներով՝ կոնկրետ խնդիրների, սխալների և ընթացիկ պրոցեսների հիման վրա։
Ֆոկուսը ոչ թե տեսական գիտելիքն է, այլ ուղեցույցներ, ստանդարտներ և կիրառելի աշխատանքային մոտեցումներ։
Կոնսուլտացիան կամ աուդիտը կարող է ներառել կատալոգ, ապրանքների քարտեր, SEO, ֆիլտրացիա, UI/UX, վիզուալներ, թիմի աշխատանքային պրոցեսներ։
Չեմ փոխարինում ամբողջական մարքեթինգային կամ տեխնիկական թիմին և չեմ վերցնում Ads/targeting-ի կառավարում։
Փոքր e-commerce կայքերի համար կարող եմ առաջարկել կարճ աուդիտ՝ խնդիրների քարտեզով, առաջնահերթություններով և գործողությունների հստակ ցանկով։
Մենթորության և կոնսուլտացիայի տևողությունը որոշվում է ըստ խնդրի ծավալի։
Աուդիտի դեպքում նախապես սահմանվում են ուսումնասիրվող էջերը, կատեգորիաները կամ պրոցեսները։
Ֆորմատը, արժեքը և վճարման ձևը համաձայնեցվում են նախապես։
Կարճ ձևաչափերի դեպքում հնարավոր է կանխավճար։
Երկարաժամկետ մենթորության դեպքում պայմանները քննարկվում են առանձին։
Արդյունքը պետք է լինի կիրառելի՝ ուղեցույց, խնդիրների քարտեզ, ստանդարտ, checklist կամ թիմի համար հասկանալի գործողությունների պլան։
Կայքի, կատալոգի, թիմի և բիզնեսի ներքին խնդիրների մասին տեղեկատվությունը չի հրապարակվում առանց համաձայնության։
Անհրաժեշտության դեպքում կարող ենք քննարկել NDA։
Մենթորությունը չի երաշխավորում արդյունք առանց թիմի ներգրավվածության և ներդրման։
Կոնսուլտացիան տալիս է ուղղություն, բայց գործարկումը կախված է թիմի կամ բիզնեսի որոշումներից։
Քոնթենթ-աուդիտը չի փոխարինում տեխնիկական SEO կամ full-stack development աուդիտին։
Քոնթենթ-մենեջերների, junior/middle մասնագետների և փոքր թիմերի համար, որոնք ուզում են սովորել աշխատել համակարգով, ոչ թե պարզապես կատարել առաջադրանքներ։
Կոնսուլտացիայի ընթացքում քննարկում ենք կոնկրետ խնդիր՝ կատալոգ, քարտեր, SEO, ֆիլտրեր, վիզուալներ, թիմի պրոցես կամ AI-ի կիրառություն։
Դա կայքի և կատալոգի արագ համակարգային դիտարկում է՝ ինչն է խանգարում կողմնորոշմանը, որակին, SEO-ին կամ թիմի աշխատանքին։
Այո։ Թիմային ձևաչափը հատկապես օգտակար է, երբ պետք է միասնական ստանդարտներ, դերեր, checklist-ներ և պատասխանատվության հստակացում։
Այո, բայց ոչ որպես առանձին խաղալիք։ AI-ն դիտարկում ենք որպես գործընթացի մաս՝ հրահանգներ, շաբլոններ, արագացում և որակի վերահսկում։
Տեսեք՝ ինչպես կարող եմ օգնել կատալոգի, ապրանքների քարտերի, թիմի և AI-պրոցեսների խնդիրներում։
Դիտել լուծումներըԾանոթացեք նախագծերին, դրանց մասշտաբին և կիրառված աշխատանքային մոտեցումներին։
Դիտել նախագծերը